ՎԱՅՐ Է ԸՆԿԵԼ ԶԱՄԲՅՈՒՂԻՑ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 24, 2011 12:25
Օգոստոսի 23-ին`ժամը 17.24-ին ստացված տեղեկատվության համաձայն,Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 17 շենքի հարակից տարածքում կռունկի բարձրությունից վայր ընկնելու հետևանքով ստացված վնասվածքներով Երևան քաղաքի ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն է տեղափոխվել Սյունիքի մարզի Նորավան գյուղի բնակիչ,1989թվականին ծնված Ալյոշա Օհանյանը:
Պարզվել է,որ մալուխային աշխատանքներ կատարելու ժամանակ Ա. Օհանյանը մոտ 3-4 մ բարձրությունից վայր է ընկել ‘’Յուքոմ’’ ընկերությանը պատկանող ‘’Լյուլտի Կանտեր’’ մակնիշի 111 ԼՍ 19 պետհամարանիշի ամբարձիչի զամբյուղից: Վայր ընկնելու պատճառ է հանդիսացել ‘’ԳԱԶել’’ մակնիշի 870 ՕՕ 64 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի` մալուխին հարվածելը:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:






Facebook
Tweet This
Email This Post
