ԱՆՀԵՏԱՑԵԼ Է 5-ԱՄՅԱ ՏՂԱՆ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 24, 2011 12:15
Օգոստոսի 23-ին`ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի Աֆրիկյան լողափից մոտ 150 մ հեռավորության վրա` հանգստյան գոտում անհետացել է 5 տարեկան երեխա և նրան որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Որոնողական աշխատանքներին անմիջապես ներգրավվել են մոտակա լողափներում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները, մեկ մարտական հաշվարկ,մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Որոնողական աշխատանքների ընթացքում բազմիցս ստուգվել են հանգստյան գոտուն հարող անտառը, ճահճուտները, հարակից գտնվող շինհրապարակը, իսկ փրկարարական մոտորանավակով ստուգվել են մոտակա լողափները:
Մինչև օգոստոսի 24-ի ժամը 08.00-ն ոստիկանության հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 117 տան բնակիչ,2006թվամանին ծնված Էդուարդ Սիրամարգյանը չի հայտնաբերվել:
Որոնողական աշխատանքները շարունակվում են:





Facebook
Tweet This