Թուրքական մամուլը` Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման արձանագրությունների մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2009 16:43

turkish-pressԹուրքական մամուլն այսօր հեղեղված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հրապարակված արձանագրությունների մեկնաբանություններով:

«Հուրիեթ» օրաթերթն իր խմբագրականն սկսել է «Հայաստանի հետ մրցման արձանագրություն» վերտառությամբ, «Միլիեթ»ը՝ «Պատմական քայլ Երեւանի հետ», «Սաբահ»ը՝ «Ճանապարհային քարտեզ Երևանի հետ», «Վաթան»-ը` ակնարկելով երկու երկրների սահմանադռան բացմանը՝ «Հայաստանի հետ դռան քայլ»,  «Վաթան»-ը՝ «Նոր քայլ Երևանի հետ», «Ռադիկալ»-ը, ակնարկելով քրդական հարցի կապակցությամբ Թուրքիայի կառավարության վերջին` «ժողովրդավարական նախաձեռնությունը», գրել է` «Եվ ահա` հայկական քայլ», «Յենի շաֆաք»-ը՝ «Հաշտության քայլ Հայկական հարցում», իսկ «Զաման»-ն իր առաջնորդողը վերնագրել է՝ «Նոր ժամանակաշրջան Անկարա-Երևան գծի վրա»:

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply