Չավեսն ազգայնացրել է Վենեսուելայի ոսկու հանքարդյունաբերությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 24, 2011 11:57Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը օգոստոսի 23-ին ստորագրել է մի հռչակագիր, որը ենթադրում է երկրի բոլոր ոսկու հանքարդյունաբերական ձեռնարկությունների ազգայնացում: Հեռուստատեսությամբ ելույթ ունենալով, Չավեսն ասել է, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի բանկերում պահվող ոսկու պաշարները նույնպես մոտ ժամանակներում հետ կբերվի հայրենիք: Ինչպես նշում է ամերիկյան հրատարակությունը, 1965 և 1977 թթ. Վենեսուելայում հրապարակվել են կանոնակարգեր, որոնք այդ ոլորտի զարգացման բացառիկ իրավունքը ամրագրում էին երկրի
կառավարությանը: Վենեսուելայի նախագահը չմանրամասնեց, թե ինչով է հին օրենքը նորից տարբերվում, սակայն ասել է, որ այն արդյունավետ է անլեգալ հանքահորերի դեմ պայքարում, քանի որ դրանք ոսկու հանքարդյունաբերության սեկտորի 60 %- են կազմում: Ոսկու հանքարդյունաբերության ազգայնացումը , ըստ Չավեսի կնպաստիՎենեսուելայի ազգային ու տնտեսական ինքնութրույնությանը: Ելույթի ժամանակ նա ոսկու ձուլածո կտրոներ էր ձեռքին ունեցել, թափահարում, որոնք վերցվել էին երկրի կենտրոնական բանկից: Նա հավելել է, որ չնայած ազգայնացմանը, Վենեսուելան կշարունակի համագործակցել ռուս-կանադական Rusoro Mining Ltd ընկերության հետ, որը շահագործում է Վենեսուելայի կարևորագույն հանքերից մեկը:” Իսկ վերադարձվածոս կու պաշարների առաջին խմբաքաբնակն արդեն կստացվի առաջիկա շաբաթներին, տեղեկացրել է նախագահը:






Facebook
Tweet This
Email This Post
