Երկրաշարժի հետևանքով ճաքել է Ջորջ Վաշինգտոնի մոնումենտը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 24, 2011 11:31
ԱՄՆ-ի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Վաշինգտոնի 169-մետրանոց հուշակոթողը, որը տեղադրված է ամերիկյան մայրաքաղաքի կենտրոնում: ԱՄՆ ազգային պարկերի ծառայությունից են հայտնաբերել վնասվածքը: Անվտանգության նկատառումներով հուշարձանը կփակվի: Մոնումենտը կանգեցվել է Սպիտակ տան ու Կապիտոլիումի արանքում, 1884-ին: Հուշակոթողի շինարարությունը տևել է 36 տարի: Այն կառուցվել է ճարտարապետ Ռոբերտ Միլսի նախագծով, կատարված է գրանիտից ու երեսպատված մարմարով ու կշռում է 91 հազար տոննա: 5,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:51-ին:Էպիկենտրոնը Վիրջինիա նահանգում է ` Վաշիգտոնից 134 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի պատճառով դադարեցվել է աշխատանքը Ռեյգանի ու Դալեսի անվան օդանավակայաններում, անջատվել են այդ շրջանում գտնվող ԱԷԿ-ի 2 ռեակտորները:






Facebook
Tweet This
Email This Post
