Քադաֆի. ես կամ, պայքարում եմ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 24, 2011 10:59
Ինչպես նշել է լիբիական ջամահիրիայի առաջնորդը, ինքը երկիրը չի լքել.” Տրիպոլիի Բաբ էլ-Ազիզիայի նստավայրից իմ հեռանալը տակտիկական քայլ էր, չէ որ ՆԱՏՕ-ի օդուժը այդ համալիրը տասնյակ անգամ է հրթիռակոծել”,-աել է բռնապետը: Տեղական ռադիոկայաններից մեկին գտված հարցազրույցում, օգոստոսի 24-ի վաղ առավոտյան, Քադաֆին խոստացել է, որ կվերացնի ՆԱՏՕ-ն ու ներքին դավաճաններին կամ էլ կմեռնի շահիդի նման: Մեկ այլ ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ “Տրիպոլիի բնակիչները պետք է մայրաքաղաքը մաքրեն դավաճաններից”,-ինչպես նաև հերքել է երկրից փախչելու մասին լուրերը: Անհասկանալի է միայն, թե այդ հարցազրույցներն ուղիղ եթերում են եղել, թե ձայնագրություն: Օգոստոսի 23-ին ապստամբները խուժեցին Քադաֆիի Բաբ էլ-Ազիզիա նստավայրը. այնտեղ Քադաֆիին ու նրա մերձավորներին չգտնելով թալանեցին` ինչ հնարավոր էր:






Facebook
Tweet This
Email This Post
