Մուբարաքի վերջին ցանկությունն է` թաղվել սիրելի թոռան կողքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2011 10:29

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը խնդրում է, որ իրեն թաղեն սիրելի թոռան` Մուհամադի կողքին: Մի քանի օր առաջ Մուբարաքը կտակ է կազմել ու վավերացրել իր փաստաբան Ֆարիդ Ա-Դիբայի մոտ: Կտակը գրելուն օգնել է կինը` Սյուզանը: Մուբարաքը մանրամասն նկարագրել է, թե որտեղ  պետք է կատարվի հրաժեշտի արարողությունը: Իսկ ամենակարևորը, ինչպես ասվեց` նրա  ցանկությունն է թոռան կողքին հանգրվանելու: 13-ամյա Մուհամադը, նախագահի ավագ որդու` Ալիի   անդրանիկ զավակն է , որն անսպասելի մահացել է 2009-ին Փարիզի հիվանդանոցներից մեկում: Մահվան ճշգրիտ պատճառը պարզ չէ, սակայն ենթադրվում է, որ տղան մահացել է սննդային թունավորման  հետևանքով առաջացած բարդությունից: Մուբարաքն ունի  ևս երկու թոռ` երկրորդ որդու երեխաները. 8-ամյա տղան ու մեկուկես տարեկան աղջիկը:

 

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply