Երկրաշարժը ցնցել է ԱՄՆ-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2011 10:16

Երեկ (ԱՄՆ տեղական ժամանակով 14:00-ին) ԱՄՆ-ի արևելյան ափամերձ հատվածում տեղի է ունեցել 6 բալանոց երկրաշարժ` ըստ Ռիխտերի սանդղակի:

Ինչպես հայտնում են ԱՄՆ-ի երկրաբանության ինստիտուտից, երկրաշարժը զգացվել է Վիրջինիա նահանգից Բոստոն (Մասաչուսեթս)  հատվածում: Սկզբում մասնագետները խոսում էին 5,8 բալ-ի մասին, ապա այդ գնահատականը փոխվեց: Վաշինգտոնում աշխատանքային  օրվա եռուն շրջանն էր, այդ պատճառով էլ տարհանվել են պետական հիմնարկների, գերատեսչությունների ու գործակալությունների հազարավոր ծառայողներ, այդ թվում և` Պենտագոնն ու Կոնգրեսը: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

 

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply