Բլոկադայի ժամանակակից տատիկը պաշտպանվելով` ծեծի ենթարկեց գողին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 23, 2011 17:01

79-ամյա կնոջ վրա հարձակված գողի դեմքին արյունզեղումներ են, կողերի ճաքեր ու թևն էլ  դուրս  է ընկել: 32-ամյա գողը կնոջ վրա է հարձակվել շքամուտքում,  երբ կինը վերելակի էր  սպասում: Գողը նրա  հետևից հարձակվել է ու պայուսակը ձեռքից քաշել: Սակայն, կինը բլոկադա տեսած սերնդից էր, պայուսակը պինդ էր բռնել ու գողը այն քաշելու թափից ձեռքն էր  վնասել: Սակայն կնոջ համար դա էլ էր քիչ, ինչպես պետք է, մի լավ քաշել էր առանց այդ էլ վնասված թևը ու մի քանի անգամ էլ պայուսակով դեմքին հարվածել: Դժբախտ գողին իհարկե հաջողվել էր պայուսակով դուրս պրծնել, սակայն, տատիկի ձեռքից փրկվելով, ընկել էր բժիշկների ձեռքը: Գողն իսկույն բժկի էր դիմել ստացած վնասվածքների պատճառով: Նա շատ է ամաչում, որ իրեն ծեծողը տատիկ է: Ծիծաղից խեղդվող ոստիկաններին փորձել է համոզել,թե ինքն աստիճաններից է ընկել:

 

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply