90-ամյա գերմանուհին գողերին քշել է քայլքաթոռով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 23, 2011 16:24
90-ամյա թոշակառուն կարողացել է կանխել իր` քաղաքից դուրս գտնվող տանը ծրագրված գողությունը: Տարեց գերմանուհին շրջում էր տան մեջ, երբ նկատեց, որ շենքի ներսում գողեր են հայտնվել` 2 տղամարդ ու մեկ կին: Թոշակառուն հարձակվեց նրանց վրա իր քայլքաթոռով ու սկսել դրանով հարվածներ տեղալ: Շուտով հանցագործներին հաջողվեց դուրս պրծնել տնից ու թաքնվել հանցագործության վայրից, այդպես էլ ոչինչ չվերցնելով:Տեղի ոստիկանությունում ասում են, որ տատիկն իր տարիքին անհամեմատ տոկունություն է դրսևորել ու համարձակություն ու ինքն իրեն պաշտպանել: Անհաջողակ գողերին դեռևս չեն հայտնաբերել: Ի դեպ, 2009-ին նման մի դեպք էլ է գրանցվել կրկին Գերմանիայում, երբ 80-ամյա թոշակառու կինը կրնկակոխ հետապնդել էր իր պայուսակը գողացող հեծանվավորին ու ոչ միայն հասել էր հանցագործին, այլև պայուսակը հետ վերցրել: Իսկ գողին էլ բռնել էին:






Facebook
Tweet This
Email This Post
