ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ներկայացնում է ամփոփ վիճակագրություն
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 23, 2011 15:59
Ուրախ ենք տեղեկացնել, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների անդամների գրանցման առաջին իսկ օրվանից` օգոստոսի 15-ից, աշխատանքային ժամերի ընթացքում չի դադարում 12-18 տարեկան պատանիների եւ նրանց ծնողների հոսքը դեպի կենտրոն. նրանք բոլորը շտապում են գրանցվել` սեպտեմբերից մեկնարկող կրթական ծրագրում ընդգրկվելու համար: Նամակին կցված են մի քանի լուսանկարներ գրանցման ընթացքից: Կից ներկայացնում ենք նաեւ մինչեւ օգոստոսը 22-ը ներառյալ` 6 աշխատանքային օրերի ընթացքում գրանցվածների ամփոփ վիճակագրություն` մոտ 1700 պատանի: Տվյալները վերաբերում են ոչ միայն գրանցված պատանիների թվաքանակին, այլեւ ներկայացնում են նրանց տարիքը եւ սեռը: Ուրախ կլինենք, եթե այս տվյալներն օգտագործեք Ձեր լրատվության մեջ: Շնորհակալ ենք համագործակցության համար:
Սիրով,ՍԵԴԱ ՊԱՊՈՅԱՆՄամուլի և հասարակայնության հետ կապերի համակարգող
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն






Facebook
Tweet This
Email This Post
