Թուրքական բանակը մեկ շաբաթում ոչնչացրել է 100 քուրդ ապստամբի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 23, 2011 15:48
Օդից ու գետնից կատարված օպերացիաների արդյունքում թուրք զինվորները 6 օրում Իրաքի տարածքում մոտ 100 քուրդ ապստամբ են սպանել: Ավելի քան 80 մարդ էլվիրավորվել է: Բոլոր տուժածները տեղի հիվանդանոց են տեղափոխվել: Զինվորականները հավաստիացնում են, որ օդային հարվածների շնորհիվ են կարողացել կենդանի մնացած ապստամբներին կապից զրկել: Օպերացիան սկսվել էր չորեքշաբթի, ինչին նախորդել էր երկրի հարավ-արևելքում , սահմանամերձ շրջանում ականի վրա թուրք զինվորներով ավտոմեքենայի պայթելը, ինչի հետևանքով 8 զինծառայող ու մեկ պարեկ էր զոհվել: Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը պայթյունի համար մեղադրում է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը: Կուսակցության ներկայացուցիչները պայթյունը պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել: Կուսակցության մամլո-քարտուղար Դոլմար Համմոյի հայտարարությամբ, պայթյունից հետո փոխհրաձգություն է սկսվել, որը 2 ժամ է տևել: Երեքշաբթի օրը քուրդ քաղաքական գործիչները հայտնել էին, որ թուրքական բանակի գործողությունները միջազգային օրենսդրության խախտում է: Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ օպերացիան քրդաբնակ սահմաններում կշարունակեն, ինչպես Իրաքում, այնպես էլ իրենց երկրում:






Facebook
Tweet This
Email This Post
