Ավստրալացի դեպուտատը մեղադրվում է արհմիության փողերն անբարո կանանց վրա վատնելու մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 23, 2011 15:26
Ավստրալիայի ոստիկանությունը սկսել է հետաքննությունը բուժաշխատողների արհմիության նախկին ղեկավար Քրեյգ Թոմսոնի նկատմամբ` նրա հասցեին հնչած բազմաթիվ մեղադրանքներից հետո: Ներկայումս ավստրալական պառլամենտի գործող պատգամավորին մեղադրում են այն բանի համար, որ մի քանի տարի նա մարմնավաճառների ծառայությունների դիմաց վճարել է արհմիության տրամադրած քարտով: Բացի այդ, ինչպես հայտնել է արհմիության ղեկավար Քեյթի Ջեքսոնը, Թոմսոնն իր քարտի օգնությամբ անձնական նպատակներով հասարակական միջոցներ է վատնել: Ջեքսոնը պնդում է, որ այդ ծախսերը արհմիության հաշվին կատարվել են նաև Թոմսոնի պաշտոնից հեռանալուց հետո : Պատգամավորի մեղքի կողմնակի հաստատում էր նաև 2005-ին կատարված հեռախոսազանգերի ստուգումը: Ինքը` պատգամավորը հերքում է իր մեղքը, ասելով, որ այդ քարտից ու հեռախոսից ուրիշներն են օգտվել, ովքեր ցանկանում էին իրեն վարկաբեկել: Նրանք էլ կեղծել են իր ստորագրությունը: Պատգամավորի անմեղությանը հավատում է նաև Ավստրալիայի վարչապետ Թոմսոնի կուսակից Ջուլիա Հիլլարդը, ում ձեռնարկով էլ երեքշաբթի սկսվել է գործի մանրամասների հետաքննությունը:






Facebook
Tweet This
Email This Post
