Սևջուր գետում, մարդ է ջրահեղձվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 23, 2011 11:25

Օգոստոսի 22-ին`ժամը 20.00-ին տեղեկատվություն է ստացվել , որ Լոռու մարզի ՈՒրասար գյուղում` Սևջուր գետում, մարդ է ջրահեղձվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ մարզի Վահագնի գյուղի բնակիչ Սլավիկ Գաբրիելյանը, դեռևս չպարզված հան­գա­մանքներում, լողալիս ջրահեղձ է եղել գետի խոր հատվածում և անհրաժեշտ են ջրափրկարարներ:Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատի  ջրափրկարարները և Սևանի ջրափրկարարական ծառայության ջրա­փրկա­րար­նե­րի խումբը:

Ջրափրկարարների ուժերով զոհվածի դին գետից դուրս է բերվել և հանձնվել ոստի­կա­նության աշխատակիցներին:

 

 

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply