Հրազդանի կիրճում, քաղաքացի է գլորվել ձորը և անհրաժեշտ է փրկարարների ուգնությունը:
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 23, 2011 11:21
Օգոստոսի 22-ին`ժամը 22.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի ‘’Հաղթանակի’’ կամրջի հարակից տարածքում` Հրազդանի կիրճում, քաղաքացի է գլորվել ձորը և անհրաժեշտ է փրկարարների ուգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկների խումբը:
Տեղում պարզվել է, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 66 շենքի 22-րդ բնակարանի բնակիչ,1992թվականին ծնված Աստվածատուր Ռոստումյանը դեռևս չպարզված հանգամանքներում, ընկել է ձորը և, ստացված վնասվածքների պատճառով, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ:
Փրկարարների ուժերով տուժածը դուրս է բերվել ձորից և հանձնվել ‘’1-03’’ ծառայության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
