ՀՐԴԵՀՆԵՐ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 23, 2011 11:17

Օգոստոսի 22-ին և 23-ին ընկած ժամանակահատվածում խոտածածկ տարածքներ են այրվել հանրապետության մի շարք մարզերում:Մասնավորապես,Արագածոտնի մարզում`Աշտարակ-Ուջան ավտո­ճա­նա­պարհի 15 կմ-ի հարակից  տարածքում`5000քմ, Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում`1500քմ, Չարենցավան-Ֆան­տան ավտո­ճա­նա­պարհի  5-րդ կմ-ի հարակից տարածքում`2հա, Երևան քաղաքի  ‘’Հաղ­թա­նակի’’ կամրջի տակ` Հրազդանի կիրճում`2000քմ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

 

Օգոստոսի 22-ին`ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Արմավիրի մարզի  Արմավիր քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 13 տունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ տան բակում այրվել է 1200 քմ մակերեսով խոտ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

 

Նույն օրը` ժամը 15.50-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 9/1 հասցեում` ‘’Վերոնա’’ հանգստյան տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.58-ին, մարվել` 16.06-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը և տոլ` 7 քմ մակերեսով:

 

Նույն օրը` ժամը 18.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 3-րդ փողոցի թիվ 54 տան բակում` օժանդակ շինությունում, այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.17-ին, մարվել` 19.44-ին:

Այրվել է Գալստյանին պատկանող շինության ներսում պահեստավորված 50 հակ անասնակերը:

 

 

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply