Մայրը վաճառում էր սեփական որդուն` թմրամոլությունից բուժվելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 23, 2011 10:47
Ամեն օր, եկեղեցու առջև կանգնած ամերիկուհին առաջարկում էր իր երեխային` 2000 դոլարով: Ֆլորիդայի բնակչուհի Ջեսիկա Մերի Բիրսը սեփական որդու վաճառքից ակնկալում էր ստանալ 2000 դոլար: Վայ-մայրիկի կարծիքով, այդքան գումարը կբավականացներ թմրանյութերի կախվածությունից բուժվելու համար: Քաղաքային տաճարներից մեկի առջև կանգնած կինն ամեն օր առաջարկում էր իր որդուն գնել: Գնորդներ իսկույն գտնվեցին. Երեխա չունեցող մի զույգ, որը հենց երազում էր երեխայի մասին: Սակայն նրանց անհանգտացրեց այն փաստը, որ կինը երեխային հենց այնպես, առանց որևիցե փաստաթղթի էր վաճառում ու, ինչպես և հարկն է, հայտնեցին ոստիկանություն: Հաջորդ օրը ոստիկանությունը զույգի հետ ներկայացավ, երեխային մորից վերցրին, իսկ կնոջը` ձերբակալեցին: Հիմա կինը գտնվում է Պինելլաս կալանավայրում. Նրա նկատմամբ միանգամից մի քանի մեղադրանք է առաջ քաշվել, այդ թվում և` երեխայի անօրինական վաճառք: Այս կալանավայրը Ջեսիկային արդեն ծանոթ է. տարիներ առաջ նա` գողության համար բռնվելով, իր ժամկետն այստեղ է անցկացրել:Նրա 5-ամյա որդին այժմ խնամքի տակ է գտնվում:






Facebook
Tweet This
Email This Post
