Ամուսիններին կնստեցնեն` 78 բռնաբարության համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 23, 2011 10:19
Առաջին անգամ այս զույգին կասկածի տակ առան 2010-ի փետրվարին, երբ երիտասարդ աղջկա բռնաբարության վերաբերյալ ոստիկանությունում դիմում հայտնվեց: Հետաքննության ընթացքում մինչև 12 տարեկան երեխաների մասանկցությամբ պոռնոգրաֆիայի, բռնության ավելի քան 50 դեպք բացահայտվեց: 49-ամյա ավստրալացու կինը նույնպես կկանգնի դատարանի առաջ սեքսուալ բռնության ու երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Հետաքննությունը պարզեց, որ իրենց զոհերին (տնային նտեսուհիներ, հիվանդապահներ ու դայակներ) ամուսինները գտնում էին ինտերնետի միջոցով: Ոստիկանության տվյալներով ու վկաների ցուցմունքներով, օրինախախտները երբեմն իրենց երեխաների օգնությանն էին դիմում, որոնց տարիքը հանցանքը կատարելու պահին 12 տարին չի գերազանցել: Սակայն դատարանը նրանց մեղավոր չի ճանաչել: Ոստիկանությունը դեռևս հետաքննություն է անցկացնում, այդ պատճառով էլ դատ դեռևս չկա: Այն բավականին երկար ժամանակ է պահանջում, քանի որ որոշ հանցագործություններ 20 տարվա վաղեմություն ունեն:






Facebook
Tweet This
Email This Post
