Շվեդիայի թագավորին ու թագուհուն ռեստորանից դուրս են հանել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 23, 2011 10:02
Թագավորական ընտանիքին կոպտորեն դուրս են հրավիրել գերմանական ռեստորանից` տեղի բացակայության պատճառով:
Երբ թագավորն ու թագուհին ընթրելու նպատակով եկան Լադենբուրգի գերմանական”Ոսկե աստղ” ռեստորանը, ծայրահեղ ապշած էին: Ռեստորանի մուտքի մոտ նրանց կանգնեցրին` հայտարարելով, որ այնտեղ տեղ չկա`խորհուրդ տալով մեկ այլ ռեստորան գնալ: Ապշած թագավորական զույգը շրջվեց ու հեռացավ:
“Հիմա մեզ կհամարեն ամենահիմարն այս քաղաքում, չնայած դա մեզ համար նշանակություն չունի: Մեզ մոտ գալու համար, ցանկացած մարդ պետք է նախապես սեղան պատվիրի` թագավորական ընտանիքի անդամ լինի, թե` սովորական մահկանացու”,-ասել է ռեստորանատեր Նադի Շելենբերգերը:
Ի դեպ, Գերմանիան Շվեդիայի թագուհի Սիլվիայի հարազատ քաղաքն է. նա ծնվել է գերմանական Հեյդելբերգում, որը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում:






Facebook
Tweet This
Email This Post
