Ամերիկուհիներն ազգային տոնը նշել են` մերկ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 23, 2011 9:43
Ամերիկուհիները հանել են իրենց կրծկալները` հանուն ազատության. Այսպես են թույլ սեռի ներկայացուցիչները պայքարում հանուն իրավահավասարության: Պարզվում է, ազատություն սիրող ազգի ներկայացուցիչ կանայք այդ անսովոր ձևով փորձում են պաշտպանել հասարակության մեջ մերկիրան հայտնվելու կանանց իրավունքը: “Եթե տղամարդկանց կարելի է, ինչու կանայք չեն կարող”, -վրդովված բողոքում են նրանք: Աղջիկները քաղաքի փողոցներով անցել են պտուկներին կիսաթափանցիկ ժապավեններ կպցրած, քանի որ ԱՄՆ-ում արգելված է մերկ կրծքով սիգաճեմելը: Այդ նպատակի համար կանայք օգտագործել են կպչան ժապավեններ, ներկեր և նույնիսկ շինանյութ: Բողոքի ակցիան ավելի քան 12 նահանգ է ընդգրկել` ներառյալ Նյու Յորքը, Հյուսիսային Կարոլինան ու Կալիֆոռնիան: Հետաքրքրական է, որ ցուցարարների թիվը գնալով աճում էր` մերկիրան տղամարդկանց հաշվին:






Facebook
Tweet This
Email This Post
