Լիբիայում պետական հեռուստատեսությունն անցել է ապստամբների կողմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 23, 2011 9:19

Լիբիական ապստամբների առաջնորդը հայտարարել է` “Քադաֆիի դարաշրջանն ավարտվել է”:Տեղական բոլոր հեռուստաալիքները դադարեցրել են հեռարձակումը: Քադաֆիի հակառակորդները հայտնում են, որ պետական ալիքներն իրենց հսկողության տակ են: Ներկա դրությամբ ընդդիմադիրների հսկողության տակ է ողջ Տրիպոլին: Ապստամբները հայտարարել են Քադաֆիի վարչակարգի տապալման մասին : Հայտնի է դարձել նաև, որ Եգիպտոսը ճանաչել է Լրբիայի անցումային կառավարությունը:

Ապստամբների դրոշն  է արդեն  փողփողում  Բելառուսի, Ալժիրի ու Չեխիայի դեսպանատների շենքերին:

 

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply