Արթուր Աբրահամը Վիկ Դարչինյանին հաջողություն է մաղթում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | August 22, 2011 18:12

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ողջունում է Վիկ (Վախթանգ) Դարչինյանի` սեպտեմբերի 3-ին նախանշված Վիկ Դարչինյան – Էվանս Մբամբա մրցամարտը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը եւ նրան մաղթում է հաջողություն:

“Հարգելի Վախթանգ, ողջունում եւ բարձր եմ գնահատում Հայաստանում մրցամարտ անցկացնելու նախաձեռնությունդ` մաղթելով հաջողություն: Համոզված եմ, որ սեպտեմբերի 3-ին քո վարպետությամբ կփայլես, ինչին, անշուշտ, կնպաստի հայրենի հողի ջերմությունը եւ մեր հայրենակիցների քաջալերանքը: Քո հաղթանակները տոն են դառնում ոչ միայն բռնցքամարտի սիրահարների, այլեւ համայն հայության համար: Սպասում ենք հերթական դիտարժան մրցելույթիդ եւ հաղթանակիդ”,- նշում է Արթուր Աբրահամը:

 

Տեղեկություններ Արթուր Աբրահամի մասին

Արթուր Աբրահամը, պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդի առաջարկով, երկրորդ միջին քաշային կարգից աստիճանաբար (մարզական սննդաբանի օգնությամբ) անցնում է միջին քաշային կարգի: Ներկայում 76.2 կգ է, առաջիկա մենամարտին կմասնակցի 75 կգ քաշով, ապա` 74, երրորդը` 72.5 կգ: Արթուր Աբրահամն առաջիկայում նախատեսում է անցկացնել 2-3 որակավորման մենամարտ, որոնցից հետո կրկին կհավակնի աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճմանը: Առաջին մենամարտը կկայանա 2011 թ. նոյեմբեր ամսին: Մրցակիցը եւ մարտի հստակ օրը դեռ հայտնի չեն. հավանաբար մարտը կկայանա նոյեմբերի 5-ին կամ 19-ին: Գերմանիայում մարզումներին զուգահեռ հայ անվանի բռնցքամարտիկը զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ. մասնակցում է հանրային միջոցառումների, բարեգործական ակցիաներ է իրականացնում:

 

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply