ԱՎՏՈՎԹԱՐ` ԱԲՈՎՅԱՆ-ԳՈՂԹ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 22, 2011 18:06

Օգոստոսի 21-ին`ժամը 23.47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում`Աբովյան-Գողթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ‘’ՎԱԶ-2121’’ 22 ՕՕ 477 պետհամարանիշի և ‘’ԳԱԶ-69’’ մակնիշի առանց պետհամարանիշի  ավտոմեքենաները, ինչից տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

ՃՏՊ-ի հետևանքով տեղում զոհվել են ‘’ՎԱԶ-2121’’ավտոմեքենայի վարորդ,1962թվականին ծնված Աշոտ Հայրապետյանը, ուղևոր,1962թվականին ծնված Զինա Հայրապետյանը և ‘’ԳԱԶ-69’’ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր,1998թվականին ծնված Առաքել Գևորգյանը, իսկ մյուս ուղևորները` 1974թվականին ծնված Գառնիկ Գրիգորյանը, 1986թվականին ծնված Հենրիկ Հայրապետյանը և 1981թվականին ծնված Լեռնիկ Հայրապետյանը մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Երևան քաղաքի ‘’Գրիգոր Լուսավորիչ’’ բժշկական կենտրոն: Բոլոր տուժածները Գողթ գյուղի բնակիչներ են:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.40-ին, մարվել`00.45-ին:Ավտոմեքենաները այրվել են ամբողջությամբ:

Լ.Հայրապետյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Հ.Հայրապետյանի և Գ.Գրիգորյանի` ծանր:

 

 

Դիտվել է 1437 անգամ:
Print Friendly

Leave a Reply