Կլեոպատրա թագուհին մահացել է թմրանյութերի չարաշահումից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2011 16:45

Գերմանացի գիտնականները հերքել են այն վարկածը, որի համաձայն Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա  VII-ը մահացել է կոբրայի խայթոցից: Գիտնականների խումբը` պատմության պրոֆեսոր Քրիստոֆեր Շեֆերի ղեկավարությամբ, հաստատում են , որ թագուհին ինքնասպան է եղել   օփիումի, խնդակոթի ու ընձախոտի խառնուրդից կոկտեյլ ընդունելով, ինչը  մահվան է հանգեցրել մի քանի ժամից: Առաջ կարծիք կար, որ նա  միտումնավոր թողել է, որ կոբրաները խայթեն իրեն: Սակայն , գիտնականները հերքում են այդ վարկածը, քանի որ դժվար թե իր գեղեցկությունը գնահատող թագուհին ինքն  իրեն ենթարկեր տառապագին հոգեվարքի, ինչը կայլանդակեր նրա արտաքինը ( դա անխուսափելի էր օձի խայթոցից հետո): “Փաստաթղթերի համաձայն, Կլեոպատրան ցանկանում էր գեղեցիկ լինել մահից հետո էլ` պահպանելով իր մասին առասպելը: Ավելի շուտ, նա “մահացու կոկտեյլ “է ընդունել: Իրենց աշխատության համար գիտնականներն ուսումնասիրել են այն ժամանակվա արխիվային փաստաթղթերը (որոնց համաձայն, թագուհին ծնվել է մթա 69 թվին և մահացել  մթա 30-ի օգոստոսի 12-ին),  Կլեոպատրային վերաբերող անտիկ պատմաբանների նյութերն ու բժիշկների գրառումները: Խորհրդակցելով սերպենտոլոգների հետ (օձագետ), Շեֆերն ու իր գործընկերները հանգել են այն եզրակացության, որ դժվար կոբրան լիներ հռչակավոր  եգիպտուհու մահվան պատճառը:

 

Դիտվել է 2203 անգամ:
Print Friendly

Leave a Reply