Ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունը

Պաշտոնական, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 22, 2011 14:27

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվությունը, համաձայն որի հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով շփման գծի Ֆիզուլու ուղղությամբ վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ լեյտենանտ Ակիֆ Աբդիևը, հայկական զինուժը նախահարձակի դերում ներկայացնելու հերթական անհաջող փորձ է և չի համապատասխանում իրականությանը:

 Ավելին Օգոստոսի 21-ին ժամը 19:45-ի սահմաններում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1980 թ. ծնված Նվեր Գարիկի Սարգսյանը: Վիրավորվածի վիճակը միջին ծանրության էր, իսկ վիրահատությունից հետո այն գնահատվում է բավարար: Միջադեպի առիթով տարվում է քննություն:

              ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply