Սպանել են Սերգիև Պոսադի քաղաքապետին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2011 13:01

Մարդասպանը հսկել է Եվգենի Դուշկովի տան մոտ: Նա  կրակել է 5 անգամ, մոտ տարածությունից, երբ քաղաքապետը փորձել է նստել իր  Volvo CX-80 ավտոմեքենան: Երկու գնդակը նշանակետին են դիպել. Մեկը` կրծքին, մյուսը` գլխին: Առաջինը նրան հայտնաբերել է հայրը, ում հետ Դուշկոն պետք է գործով ինչ-որ տեղ գնար: Տարեց տղամարդը կարողացել է որդուն իր “Պորշ-Կայեն” ավտոմեքենան  նստեցնել ու հիվանդանոց տեղափոխել, սակայն,  բժիշկներինչի  հաջողվել փրկել Եվգենի Դուշկոյին: քաղաքապետի կինն ու երեխաները հիմա արտասահմանում հանգստանում են: Դուշկոն քաղաքապետ էր նշանակվել  այս տարվա ապրիլի 7-ին.”իմ առաջնահերթ խնդիրը իշխանության բոլոր օրգանների համախմբումն է` քանի որ մեր իրավասությունները շատ պահերում հատվում են շրջանայինի հետ, իսկ մենք մեր համեստ քաղաքային բյուջեով չենք կարողանա ոչ մի խոշորամասշտաբ ծրագիր իրականացնել: Պետք է կարգավորել հողի հարկի գանձման կարգը”,ասել էր նա: Ամենայն հավանականությամբ, այդ կարգի բերելն էր մահափորձի պատճառ էր դարձել: Հուլիսին արդեն նա դատախազություն դիմում էր, գրել, թե ինչպես են իրեն հսկում 4 անծանոթ, ովքեր ներկայացել էին  մարզային   վարչությունից ու պահանջել, որ Դուշկոն իր գործողությունները համաձայնեցնի  մարզային վարչության հետ:  Վկաներից պատմում են, որ այդ 4-ը շատ լուրջ էին, յուրաքանչյուրը` 120-150կգ: նրանք պահանջել են, որ դուշկոն հաճախակի հանդիպի մարզպետ Կորոտկովի հետ, նրա կարծիքն ու որոշումը հաշվի առնի:

 

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply