ԸՆԿԵԼ Է ՋՈՒՐԸ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 22, 2011 18:03
Օգոստոսի 21-ին`ժամը 22.02-ին տեղեկատվություն է ստացվել , որ Տավուշի մարզում` ‘’Տավուշի ջրամբարում’’ մի քաղաքացի ընկել է ջուրը և բռնվելով նավակից խնդրում է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների ուժերով, ափից 500մ հեռավորության վրա, ջրից դուրս է բերվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի,1992թվականին ծնված Մինդիա Նոնիաշվիլին, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ:
Ըստ հերթապահ բժշկի գնահատման` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է:






Facebook
Tweet This
Email This Post
