ԿԱԽՎԵԼ Է ԾԽԱՏԱՐԻՑ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 22, 2011 12:18
Օգոստոսի 21-ին`ժամը 06.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցում` ‘’Հայէլեկտրո’’ գործարանի տարածքում, քաղաքացի է կախվել աշտարակից և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ քաղաքացին կախվել է գործարանի կաթսայատան ծխատար խողովակից (բարձրությունը մոտ 50 մ):
Փրկարարների ուժերով իջեցվել է Երևան քաղաքի Արարատյան 10-րդ փողոցի թիվ 68/12 տան բնակիչ,1974թվականին ծնված Արմեն Թադևոսյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
