Սիբիրցին հսկայական լոլիկը փոխել է ավտոմեքենայի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 22, 2011 12:16
Մինուսինսկի բնակիչ Յուրի Բաբաևը 7-րդ մոդելի “Ժիգուլու”հետ է փոխանակել իր աճեցրած` Սիբիրի համար ռեկորդային չափերի լոլիկի դիմաց: Բանջարեղենը, որ կշռում է 2,146 կգ, հաղթող էր ճանաչվել “մինուսինսկյան լոլիկի օր” ամենամյա մրցույթում: հանձնաժողովի անդամներն ամենայն խստությամբ են հետևում բոլոր պայմաններին.որտեղ է աճեցվել, անձամբ իրենք են թփից պոկում, կշռում և ստուգում պտղի քիմիական բաղադրությունը: Նախորդ տարի հաղթել էր 1,7 կգ-անոց լոլիկը: Մրցույթի նախապայմաններից մեկն էլ այն է, որ լոլիկը պետք է ամբողջապտուղ լինի, այսինքն` անթույլատրելի է, որ այն մի քանի պտղի սերտաճում լինի: Այս տոն-մրցույթը Մինուսինսկում անցկացվում է 2004-ից:






Facebook
Tweet This
Email This Post
