ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 22, 2011 12:03

Օգոստոսի 20-ին`ժամը 15.35-ին տեղեկատվություն է ստացվել,.որ դեղորայքային թունավորման նախանշաններով ‘’Սրբ. Գրիգոր Լուսավորիչ’’ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Ջրվեժ-բանավան թաղամասի թիվ 15 շենքի 18-րդ բնակարանի բնակիչ,1976թվականին ծնված Լուսինե Ջանազյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Նույն օրը`ժամը18.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի 19-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 7 տանը դեղորայքից թունավորվել է 2007թվականին ծնված Անժելա Մարգարյանը:

Տուժածը տեղում ստացել է առաջին բուժօգնություն. ծնողները հրաժարվել են հոսպիտալացումից:

 

 

Նույն օրը`ժամը 17.50-ի սահմաններում ջերմաչափի սնդիկից թունավորումով ‘’Մուրացան’’ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի թիվ 44 տան բնակիչ,2009թվականին ծնված Մարի Սահակյանը,իսկ ժամը 18.10-ի սահմաններում` ժավելի սպիրտից թունավորումով,  Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 26 շենքի 35-րդ բնակարանի բնակիչ,2008թվականին ծնված Արմինե Խաչատրյանը :

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Օգոստոսի 21-ին`ժամը 23.07-ին  ալկոհոլային թունավորումով Երևան քաղաքի ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քա­ղաքի Ա.Խաչատրյան փողոցի 21-րդ շենքի թիվ 7 բնակարանի բնակիչ,1962թվականին ծնված Իրինա Կարապետյանը :

Տուժածի առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply