Դպրոցականը գողությունը բացահայտեց ոստիկանությունից շուտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2011 11:53

Ջորջիա նահանգի 12-ամյա դպրոցական աղջիկը բացահայտեց գողությունը, որից ոստիկանությունը գլուխ չհանեց: 7-րդ դասարանցի Ջեսիկա Մեյփլը ինքնուրույն հետապնդեց հանցագործին, որը հուլիսին թալանել էր իր տատիկի տունը:Դեպքի պահին աղջիկը Ատլանտայի մանկական ճամբարում հանգստանում էր ու գործի “հետաքննությամբ “ զբաղվել է վերադառնալուց հետո: Ոստիկանները, զննելով հանցագործության վայրը, հայտարարել էին, որ գողը տուն է մտել մուտքի դուռը բանալիով բացելով, քանի որ ոչ մի բռնության հետք չկար: Մինչդեռ, Ջեսիկան, որը տեղյակ էր, որ տան բանալիներ ունեին միայն տատիկն ու իր ծնողները,  սկսեց հետքեր փնտրել ավտոտնակում: “Ապակիները հանված էին ու ամեն տեղ մատնահետքեր էին,-պատմել է աղջիկը”: Իր դիտարկումների արդյունքներն  աղջիկը ներկայացրեց ոստիկաններին, սակայն դրանով չսահմանափակվեց: Մտնելով մոտակա  գրավատուն, նա այնտեղ հայտնաբերեց գողացված իրերը: Գրավատան տերը հայտնեց իր մշտական հաճախորդի անունը և նույնիսկ նրա անձնագրի պատճենը ներկայացրեց: Այդ մասին Ջեսիկան նույնպես հայտնեց ոստիկաններին: Դրանից հետո, մոր հետ աղջիկը գնաց ուղիղ հանցագործի տուն ու հարցրեց` ինչու է արել նման բան: Վերջինս սկզբում հրաժարվեց կատարածից, իսկ հետո խոստովանեց: Չնայած աղջկա հավաքած փաստերի քանակին, այդուհանդերձ ոստիկանները դեռևս գողության կապակցությամբ գործ չեն հարուցել:

 

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply