Չավեսի համակիրները նրան աջակցելու նպատակով սափրել են գլուխները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2011 11:28

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի համակիրները  ցուցադրական սափրել են գլուխները` ի նշան իրենց առաջնորդի հետ  համերաշխության, որը քիմիաթերապիայից հետո զրկվել է մազածածկույթից: Նշվում է, որ ինքնակամ մի քանի տղամարդ և առնվազն մեկ կին են սափրել գլուխները, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ, իսկ հարյուրավոր մարդիկ էլ այդ ընթացքում աղոթել են: Ինքը նախագահը, որ նույնպես մասնակցում էր այդ արարողությանը, վստահություն է հայտնել իր ապաքինման կապակցությամբ ու հավելել, որ  հնարավոր է ևս մեկ` թվով երրորդ քիմիաթերապիան անցնի Կուբայում: Նշվում է նաև, որ օգոստոսի 19-ին նման ակցիա է կատարվել նաև Դոմինիկյան հանրապետությունում, Վենեսուելայի դեսպանատան դիմաց:  Այդ երկրի 6 բնակիչ նույնպես ցուցադրաբար սափրել են գլուխները:

Ուգո Չավեսը պատմել է,  իր հիվանդության մասին ու վստահություն հայտնել, որ կկարողանա իշխանությունը ղեկավարել մինչև 2031 թիվը:

 

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply