Տրիպոլին հանձնվել է , Քադաֆին` չքվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2011 10:55

Տրիպոլին  ամբողջությամբ հայտնվել է ապստամբների ձեռքում: Հազարավոր տեղաբնակներ հաղթանակածների հետ դուրս են եկել  լիբիական մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Կանաչ հրապարակ` տոնելու Քադաֆիի վարչակարգից ազատագրումը: Հավաքվածները տեղում  որոշեցին հրապարակը վերանվանել Շահիդների անունով` հազարավոր ընդդիմադիրների պատվին` որոնք ընկել են Քադաֆիին հարող զորքերի հետ կռվում: Ապստամբների խորհրդի ներկայացուցիչ Մուսթաֆա Աբդել Ջալիլը հրապարակում ելույթ ունենալով քաղաքացիներին կոչել է զգուշության ու զգոնության` հավելելով, որ քաղաքում ինչ-որ տեղ Քադաֆիի աջակիցների  օջախներ դեռևս կան: Դրանից առաջ ընդդիմադիրների ջոկատները գրոհով վերցրին “Համիս” դիվիզիայի շտաբը` Քադաֆիի բանակի ամենամարտունակ միավորումը: Մինչ այժմ հայտնի չէ, ապստամբները  գրավել են կառավարական այն համալիրը, որտեղից բռնապետը զորքերին  էր  կառավարում, թե` ոչ: Կան ստույգ տեղեկություններ, որ ձերբալավել են Քադաֆիի 2 որդիները Մուհամեդն ու Սեիֆ ալ-Իսլամը: Ոչ մեկը չգիտի, թե որտեղ է  ինքը` ջամահիրիայի մերծված առաջնորդը: Արաբական ԶԼՄ-ները պատմում են, որ  Քադաֆիի թիկնապահների հատուկ ստորաբաժանման մարտիկները նույնպես հանձնվել են ապստամբներին: Լուր է ստացվել, որ Քադաֆին փախել է Ալժիր կամ էլ Չադ:

 

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply