Սիրիայի առաջնորդը մերժել է պաշտոնից հեռանալու կոչերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2011 10:32

Բաշար ալ-Ասադը, իր հեռուստադիմումում հայտարարել է, որ չի անհանգստանում իր երկրի անվտանգության համար: ԱՄՆ-ի ու եվրոպական դաշնակիցների  Բաշար ալ-Ասադին ուղղված հեռանալու կոչից մի քանի օր հետո, Սիրիայի առաջնորդը պետական հեռուստատեսությամբ    հարցազրույց  է ունեցել: Այն տևել է 2 ժամ, որի ընթացքում 2 լրագրող նախագահին հարցեր են ուղղել.  Գրեթե անմիջապես էլ  Ասադը հայտարարել է, որ չնայած  իրեն ուղղված  կոչերին, ինքը չի պատրաստվում հեռանալ պաշտոնից: Հարցազրույցի ժամանակ քաղաքական գործիչը պատմել է, որ անվտանգության ուժերով հնարավոր է եղել սանձել ավելի քան 5 ամսվա պատմություն ունեցող ապստամբությունը, ու հիմա Սիրիայի կառավարությունը վտանգ չի սպառնում: Նա խոստացել է առաջիկայում իր կատար ածել բոլոր ռեֆորմները:Նրա խոսքով, գլխավոր խնդիրները պառլամենտական ու մունիցիպալ ընտրություններն են:

Չնայած մարտի 18-ին սկսված բողոքի ակցիայի հետևանքով հարյուրավոր զոհեր են եղել, Ասադը չի պատրաստվում թողնել քաղաքական դաշտը:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply