Ադամ Շիֆ. «Ցեղասպանության ցավը չի դարմանվի Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 2, 2009 15:55

adam_schiff«Հայ և թուրք ժողովուրդների միջև իսկական հաշտություն կկայանա միայն մի դեպքում` երբ Թուրքիան ճանաչի 1915-1923 թթ.հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը»,- հայտարարել է ԱՄՆ ԿոնգրեսիՆերկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որի ընթացքում զոհվեցին 1.5 մլն անմեղ մարդիկ. «Ցեղասպանության ցավը չի կարելի դարմանել միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ»,- ընդգծել է Շիֆը:

Կոնգրեսականը նաև ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված օգոստոսի 31-ին հրապարակված արձանագրությունները` նշելով, որ դրանց կարող է հաջորդել Անկարա-Երևան դիվանագիտական ու առևտրական կապերի հաստատումը:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply