Արսեն Թամրազյանը` ծանրամարտի Ռուսաստանի հավաքականի թեկնածուների թվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 2, 2009 16:57

d5aed5a1d5b6d680d5a1d5b4d5a1d680d5bfՆալչիկում կայացած ծանրամարտի Ռուսաստանի առաջնության արդյունքներով որոշվել են այդ երկրի ազգային հավաքականի թեկնածուները, ովքեր պետք է նախապատրաստվեն նոյեմբերին Հարավային Կորեայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդ մարզիկներ թվում է նաև 56 կգ քաշային Արսեն Թամրազյանը:

Հայ ծանրորդը երկամարտի 244 կգ արդյունքով զբաղեցրել է 2-րդ տեղը: Նա 7 կգ-ով ետ է մնացել միայն չեմպիոն դարձած Միխայիլ Շևչենկոյից:

Չի բացառվում արցախյան արմատներ ունեցող այս մարզիկի` ծանրամարտի Հայաստանի հավաքական տեղափոխվելը: Առայժմ փաստն այն է, որ նովոսիբիրսկցի մարզիկը սերտ կապեր է պահպանում Հայաստանի ներկայացուցիչների հետ և միջազգային մրցումների ժամանակ մերոնցից անբաժան է լինում:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply