Քադաֆիի երկրորդ որդին հանձնվել է ապստամբներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2011 9:20

Ազգային անցումային խորհուրդը հայտարարել է, որ Քադաֆիի որդին` Մուհամեդ Քադաֆին հանձնվել է ապստամբներին: Նա քաղաքական գործունեությունից հեռու մարդ է: Լիբիացիների առաջնորդի որդին դիմել է ապստամբներին`  իր անվտանգությունն ապահովելու  նկատառումներով:

Հայտնի է, որ 1300 մարդ է սպանվել Լիբիայի մայրաքաղաքի գրավման ժամանակ: Լիբիայի  կառավարության մամլո-քարտուղար Մուսա Իբրահիմը հայտնել է, որ մայրաքաղաքի վրա ապստամբների հարձակման հետևանքով սպանվել է 1300 մարդ, 5000-ն էլ վիրավորվել են: Տրիպոլիի հիվանդանոցները լեցուն են վիրավորներով:  Բուժաշխատողները հնարավորն անում են, որ տուժածներին փրկեն: Գրոհայինները շարունակում են  առաջանալ մայրաքաղաքի խորքը, փողոցներում մարտեր են: Ապստամբները հայտարարել էին, որ պատրաստ են դադարեցնել մարտական գործողությունները, եթե Քադաֆին հայտարարի հեռանալու մասին:

 

 

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply