ՀՐԴԵՀՆԵՐ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 22, 2011 12:00
Օգոստոսի 20-ից 22-ը ընկած ժամանակահատվածում խոտածածկ տարածքներ են այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես` Տավուշի մարզի Սարի գյուղի մոտակայքում`20հա, Երևան քաղաքում` Հրազդանի կիրճում (‘’Փարվանա’’ ռեստորանի հարակից լանջին)`1հա, Հրազդանի կիրճում (Հ.Էմինի փողոցի կողմից)`1,5հա, Վերին Չարբախ թաղամասում` ‘’Կարմիր բլուր’’ հնավայրի մոտակայքում`5000քմ, Մոլդովական փողոցի թիվ 29/2 շենքի մոտակայքում`1000քմ, Արցախի պողոտայի թիվ 32 շենքի հարակից երկաթգծի մոտակայքում`2հա, Կոտայքի մարզի Արզական գյուղի մոտակայքում`2հա, Զովունի գյուղին հարակից Հրազդանի կիրճում`2000քմ, Գետարգել գյուղի մոտակայքում`3000քմ,Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում`1000քմ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում`3000քմ, Աղձք գյուղի մոտակայքում`1000քմ, Շիրակի մարզի Նոր Շեն (Խարկով) գյուղում`20հա, Մարալիկ քաղաքի մոտակայքում`15հա:
Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:
…
Օգոստոսի 20-ին`ժամը 16.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.45-ին, մարվել`18.11-ին:
Տեղում պարզվել է, որ Բարսեղյանի տան բակում այրվել է ‘’ԳԱԶ-52’’ մակնիշի 18 ԼԼ 331 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ` Ջ.Ալավերդյան) երկու անվադողերը, թափքը (մասամբ), թափքում գտնվող անասնակեր, ինչպես նաև հարակից տարածքում կուտակած խոտի դեզ (մոտ 9 տ) իր ծածկով (30 քմ):






Facebook
Tweet This
Email This Post
