Քիմ Քարդաշյանն ամուսնացավ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 21, 2011 19:32
Ռեալիթի-շուուի աստղ հայազգի Քիմ Քարդաշյանը վերջապես պաշտոնապես ամուսնացել է։ Նրա ընտրյալը 26-ամյա բասկետբոլիստ Քրիս Համֆրիսն է, որի հետ Քիմը հանդիպում էր շուրջ կես տարի։
Հարսանիքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում գտնվող շքեղ առանձնատանը, որն արժեցել է 200 մլն դոլար և պատկանում է Google ընկերության նախկին գործադիր տնօրենին։
Քարդաշյանը հարսանեկան արարողությանը ներկայացել է Vera Wang-ի փղոսկրի գույնի հագուստով, այնուհետև 2 անգամ զգեստափոխվել է։ Տեսնելով դստերը՝ Քիմի մայրն անգամ արտասվել է։
Ավանդական երդումների փոխանակումից հետո տեղի է ունեցել ընթրիք։ Հարսանիքին հրավիրված է եղել ավելի քան 440 մարդ, այդ թվում Լինդսի Լոհանը, Դեմո Լովատոն, Ավրիլ Լավինը, Սերենա Վիլյամսը, Նիկոլ Ռիչին, Քելլի Օսբորնը։ Սեպտեմբերին հարսանիքի լուսանկարները կհայտնվեն People ամսագրում։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
