ԱՄՆ-ում բռնաբարության համար հայ է ձերբակալվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 21, 2011 19:23

Լոս Անջելեսի մերձակայքից 33-ամյա ծագումով հայ մի տղամարդ է ձերբակալվել 2002 թ-ին 16-ամյա աղջկա բռնաբարության կասկածանքով, հաղորդում է «Glendale News-Press»-ը:

Ձերբակալված Արմեն Շահբազյանին երկու կետով մեղադրանք է սպառնում`  անգիտակից զոհի բռնաբարություն  եւ երեխային կանխամտածված վնասի պատճառում: Միջադեպի մանրամասներ ոստիկանությունը չի հաղորդել, գործը դեռեւս հետաքննության փուլում է:Սակայն 16-ամյա աղջիկը հայտնել է, որ 2002 թ-ին իրեն  «Էլ Ռիո» մոթելում տղամարդ է բռնաբարել:

Աղջկա հիշողությունները կցկտուր են եղել, որովհետեւ բռնության ժամանակ անգիտակից վիճակում է գտնվել:Գործը սառեցվել է, քանի որ ոստիկանությունը չի կարողացել հայտնաբերել չարագործին: Սակայն 2010 թ-ին Գլենդեյլի ոստիկանները տեղեկացել են, որ Շահբազյանի ԴՆԹ-ն համապատասխանում է բռնաբարության վայրից վերցված նմուշին:Շահբազյանի նկատմամբ դատաքննությունը կսկսվի օգոստոսի 24-ին:

 

NEWS.am

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply