Բարեկամավանում նոր մատուռ է օծվել

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 21, 2011 3:27

Երեկ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում տեղի է ունեցել նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի օծումը: Մատուռի կառուցումը հովանավորել է ծննդով բարեկամավանցի, ներկայումս ՌԴ Ստավրոպոլ քաղաքի բնակիչ Ցոլակ Միքայելյանը:

Մատուռի օծման արարողությանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը:

Ավելորդ չէ նշել, որ Բարեկամավան համայնքում մինչ օրս չկար գործող սրբավայր:

Ուրախալի է, որ հեռավոր այս գյուղակն ունեցավ աղոթատեղի: Եւ վերջին շրջանում Տավուշի մարզի մի շարք համայնքներում օծվել են նոր մատուռներ ու եկեղեցիներ: Սակայն մյուս կողմից ցավալի է, որ անտերության են մատնվել միջնադարյան եկեղեցիները, որոնցից Տավուշի անտառներում բազմաթիվ են: Նրանց պատերին կանաչ խոտ է բուսնում, փլվում են տանիքներն ու սյուները:

Իսկ օրինակ 10-13-րդ դարերում կառուցված Մակարավանք վանական համալիրը, որը համեմատում են  Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հետ, փլվում է անձրեւներից: “Անկախը” նյութեր է պատրաստում Տավուշի եկեղեցիների ներկայիս վիճակի մասին, եւ առանձին հոդվածներով կներկայացնի ընթերցողի ուշադրությանը:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply