Այսօր լրանում է Պատվո Բլրի վերածնման մեկամյակը (լուսանկարներ, տեսանյութ)
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | August 20, 2011 16:33
Այսօր` օգոստոսի 20 –ին լրանում է Գյումրիում Պատվո բլուրի հուշահամալիրի բացման մեկ տարին, որը մեծ նշանակություն ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր պատմական ճշմարտությունը վերականգնելու հարցում:
Պատվո Բլուրը զինվորական գերեզմանատուն է, որտեղ հուղարկավորված են ռուսական բանակի այն սպաները, որոնք զոհվել են 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ: Խորհրդային տարիներին գերեզմանոցը հողին է հավասարեցվել, իսկ տապանաքարերը ոչնչացվել են: 2009-ին Հայաստանում Ռոսւաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ սկսվեցին գերեզմանատան վերականգնամ աշխատանքները: Պատվո Բլուրը բացվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստնաի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից անցյալ տարվա օգոստոսի 20-ին` Ռուսաստանի ղեկավարի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած բացման արարողությանը Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր. «Ռուսաստանի բոլոր քաղաքացիների անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել եղբայրական Հայաստանի ղեկավարությանն ու ժողովրդին մեր ընդհանուր պատմության և զոհված զինվորների հանդեպ նման հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև պատմական ճշմարտությունը պահպանման համար»:
Իր հերթին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Պատվո Բլրի վերականգնումը, որը խորհրդային տարիներին բախտի քմահաճույքին էր մատնվել գաղափարական պատճառներով, պատվի հարց էր` հավասար հայ–ռուսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:
«Գյումրիում Պատվո Բլուրը և մյուս պատմական «նշանները» ձեր երկրում վկայում են հայ ժողովրդի երախտագիտության մասին ռուս ուղղափառ եղբայրների հանդեպ»,- ասել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը` նախորդ տարի Հայաստան կատարած այցելության ժամանակ:
Հուշարձանի վերականգնման աշխատանքնրը իրականացրել է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը, որի համանախագահներն են Վիկտոր Կրիվոպուսկովը և Անդրանիկ Նիկողոսյանը:
Այսօր Պատվո Բլուրը արտացոլում է ռուս զինվորների ինքնազոհությունը հայկական հողի վրա և հանդիսանում է երկու երկրների դարավոր եղբայրույթան յուրատեսակ խորհրդանիշ:
ՊԱՏՎՈ ԲԼՐԻ ԲԱՑՄԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ` http://www.youtube.com/watch?v=dtyHvRQtXzA






Facebook
Tweet This
Email This Post
