ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մասնակցությամբ օգոստոսի 20-ին մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց Համահայկական հինգերորդ խաղերին նվիրված գեղաթերթիկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | օգոստոսի 20, 2011 14:39

Մարման պաշտոնական արարողությանը մասնակցում էին  նաեւ Համահայկական  հինգերորդ խաղերի համաշխարհային կոմիտեի, “Հայփոստ”  ընկերության ներկայացուցիչները, անվանի սպորտսմեններ, Հայաստանի ֆիլատելիստների միության անդամներ:

Նախարար Մ.Վարդանյանը կարեւորելով նամականիշերի թողարկումը նշեց, որ դրանք պատմական եւ նյութական արժեք լինելուց բացի յուրահատուկ հանրագիտարան են նշանավոր մարդկանց, իրադարձությունների, մշակույթի, բնաշխարհի մասին: Նախարարի խոսքով, սպորտային թեմաներով նամականիշերը միշտ եղել են ուշադրության կենտրոնում եւ իրենց տեղը գտել նամականիշերի թողարկումներում:

Նշենք, որ Համահայկական խաղերին նվիրված առաջին գեղաթերթիկը շրջանառության մեջ է դրվել 1999թ.-ին` առաջին Համահայկական խաղերի ժամանակ, այնուհետեւ նույն թեմաներով նամականիշեր եւ գեղաթերթիկներ թողարկվել են մյուս խաղերի ընթացքում` 2001, 2003 եւ 2007 թվականներին:

Դիտվել է 1026 անգամ:

Leave a Reply