Forbes- ը հրատարակել է ամենահարուստ ու հայտնի զույգերի ցանկը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 20, 2011 12:49
Երեկ, Forbes-ը հրատարակել է ամենահայտնի ու համատեղ եկամուտով ամենահարուստ զույգերի ամենամյա վարկանշային ցանկը: Առաջին հորիզոնականում Ժիզել Բունդհենն է ու Թոմ Բրեդին:
Մոդելն ու նրա ամուսինը` ամերիկյան ֆուտբոլի խաղացողը մեկ տարում միասին աշխատել են 76 մլն դոլար: Ժիզելի ներդրումը ընտանեկան բյուջե կազմում է 45 մլն դոլար:
Երկրորդ հորիզոնականում են հանգրվանել Բեյոնս Նուլզն ու նրա ամուսինը` ռեփեր Jay-Z (իսկական անունը ` Շոն Քորի Քարտեր): Զույգը մեկ տարում աշխատել է 71 մլն դոլար, ընդ որում, զույգերից յուրաքանչյուրի ներդրումը գրեթե հավասար է եղել(ամուսինը` մեկ մլն-ով ավելի):
Իսկ Հոլիվուդի ամենահայտնի զույգը` Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին միասին աշխատել են 50 մլն դոլար, որից 30 մլն-ը Ջոլիի ներդրումն է: Չորրորդ տեղում Բեկհեմներն են. նրանց համատեղ եկամուտը գնահատվում է 45 մլն դոլար, որից 40-ը` Դեվիդի աշխատածն է: Հնգյակն ամփոփում են “Մթնշաղ” կինոսագայի գլխավոր դերակատարներ Ռոբերտ Պատինսոնն ու Քրիստեն Ստյուարտը: Նրանք աշխատել են 20 մլն դոլար` յուրաքանչյուրը:






Facebook
Tweet This
Email This Post
