Կնոջ հավատարմության ցուցիչը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 20, 2011 12:14
Գիտնականները տղամարդկանց կոչ են անում` ծանոթության ժամանակ ուշադրություն դարձնել հակառակ սեռի ոչ միայն ոտքերին ու կրծքին, այլև` կզակին: Պարզվում է, որ դեմքի այդ հատվածը կարող է ապագա կնոջ բարոյականության կայունության վերաբերյալ “արժեքավոր” տեղեկություններ հուշել: Ամերիկացի գիտնականների խումբը հետազոտություն է անցկացրել, որին մասնակցել են երիտասարդ կանայք: Նրանց առաջարկվել էր լրացնել հարցաթերթիկ, որը հնարավորություն էր տալու պարզել յուրաքանչյուրի սեքսուալ ակտիվությունը: արդյունքում, պարզվել էր, որ մեծ, լայն կզակ ունեցող կանայք սիրում են փոխել իրենց զուգընկերոջը ավելի հաճախ, քան նրանք, ովքեր նուրբ ու փոքր կզակ ունեն: Ֆիզիոլոգիական ու կենսաքիմիական մակարդակով բացատրելու դեպքում, դա բավականին պարզ է հնչում. մեծ կզակ ունեցողների մոտ արական տեստոստերոն հորմոնի մակարդակը բարձր է: Հենց այդ պատճառով էլ, նրանք ոչ միայն ակտիվ սեռական կյանք են վարում, այլև հակված են ամուսնական դավաճանության: Ենթագիտակցորեն, տղամարդիկ զգում են, որ այդ կանայք հազիվ թե կյանքի հուսալի ընկեր դառնան ու այդ պատճառով ել գերադասում են նուրբ կզակով կանանց: Այս հետազոտությունը հաստատել են նաև արական սեռի ներկայացուցիչների շրջանում անցկացված հարցման արդյունքները:






Facebook
Tweet This
Email This Post
