Նինո Բուրջանաձեի ամուսնուն դատապարտել են 5,5 տարվա ազատազրկման
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 20, 2011 11:23
Վրաստանի սահամանային ոստիկանության նախկին ղեկավարին հեռակա դատապարտել են 5 տարի և 6 ամիս ազատազրկման` ոստիկանության վրա հարձակում կազմակերպելու մեղադրանքով: Ուրբաթ օրը Թիֆլիսի քաղաքային դատարանը հեռակա դատավճիռ է կայացրել Նինո Բուրջանաձեի ամուսնու նկատմամբ: Նրան մեղադրում են նաև “Ժողովրդական հավաք” բողոքի ակցիայի ժամանակ անօրինական գործողությունների համար, որոնք անց են կացվել մայիսին, Թիֆլիսում ու տևել են 5 օր: Բիցաձեի դեմ մեղադրանքը հիմնված է ավելի վաղ ձերբակալված պաշտոնաթող գեներալ Գիա Ուչավայի ցուցմունքների վրա: Բիցաձեի փաստաբանները շարունակում են պնդել, որ նա անմեղ է:






Facebook
Tweet This
Email This Post
