Անգլիայի հարավում ջրհեղեղներ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 20, 2011 11:09

Անգլիայի հարավում ընդամենը կես ժամում տեղացած անձրևի երկշաբաթյա նորմի պատճառով առողջարանային քաղաքներում  կաթվածահար է եղել կյանքը: Բորնմուտում, Դորսեթ կոմսությունում, անսովոր անձրևներ են: Ընդամենը կես ժամում տները, խանութներն ու փողոցները հեղեղվել են: Ջրհեղեղն այնքան ուժեղ է, որ ճանապարհների երկայնքով խորը ճեղքեր են գոյացել, որոնցից ջուր է շատրվանում: Հզոր  տարերքը գետնից քարերն է բարձրացրել, ավերել ցուցափեղկերը, հեղեղվել են այգիները: 10-հազարավոր մարդիկ, որոնք եկել էին Բորնմուտ ամենամյա էյր-փառատոնին մասնակցելու, թաքնվել են ծածկերի տակ: Իսկ ովքեր չեն հասցրել ժամանակին թաքստոց գտնել, հայտնվել է ցեխահորի մեջ:Ավելի քան 100 հրշեջ հաշվարկ է դուրս եկել փողոց` կեղտաջրերը հավաքելու համար: Քաղաքի գլխավոր փողոցը փակվել է `հանգեցնելով  փլուզումների: Մարդկանց փրկելու համար  ոստիկանական մեքենաներն են գործի անցել: 30մմ  տեղումներ, օգոստոսյան կես ամսվա նորմ. Հենց այսքան անձրև է տեղացել կես ժամում: Ճիշտ է, օթերևութաբանները հայտնել էին անձրևների մասին, սակայն Լա Մանշի տաք ճակատի ազդեցությունը թերագնահատվել էր:

 

 

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply