ՀՐԴԵՀՆԵՐ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 20, 2011 11:03
Օգոստոսի 19-ին`ժամը 17.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկի փողոցի թիվ 15 տան հարակից խոտածածկ տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը17.53-ին, մարվել` 18.03-ին:
Այրվել է 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
…
Նույն օրը`ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հարակից խոտածածկ տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Ոսկեպար գյուղի բնակիչները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.08-ին, մարվել` 20.39-ին:
Այրվել է 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
…
Օգոստոսի 20-ին`ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երևանյան փողոցի թիվ 6 շենքի հարակից տարածքում գտնվող անասնագոմում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Ս.Սարգսյանին պատկանող անասնագոմում այրվել են պահեստավորված անասնակեր,փայտ և աթար:
Հրդեհի հետևանքով ծխահեղձվել է 2 խոշոր եղջերավոր անասուն:
…
Նույն օրը`ժամը 04.23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի Շինարարների փողոցի թիվ 4 տան բակում պահեստավորված խոտի դեզում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.12-ին, մարվել` 05.26-ին:
Ն. Շմավոնյանին պատկանող տան բակում այրվել է 1 տ անասնակեր:






Facebook
Tweet This
Email This Post
