ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 20, 2011 11:01

Օգոստոսի 19-ին`ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհի 56-րդ կիլոմետրով ընթացող ավտոբուսում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.25-ին, մարվել` 12.55-ին:

Ամբողջությամ այրվել է Կ. Մեխակյանին պատկանող ‘’ՊԱԶ’’ մակնիշի 0906 Լ պետհամարանիշի ավտոբուսի սրահը:

Հրդեհի հետևանքով 1978թվականին ծնված Կ. Մեխակյանը ստացել է թեթև այրվածքներ և տեղափոխվել Սևան քաղաքի հիվանդանոց:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն օրը`ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 35/31 շենքի հարակից տարածքում բեռնատար ավտոմեքնան բախվել է գազատար խողովակին և նկատվում է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազատարին է բախվել ‘’Զեյթուն կահույքի ֆաբրիկա’’ ԲԲԸ-ին պատկանող ‘’ԿՌԱԶ’’ մակնիշի 747 ԼԼ 62  պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Նորայր Արշակյան):

‘’1-04’’ ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքը դադարեցվել է:

Նույն օրը`ժամը 20.46-ին ստացված ահազանգի համաձայն, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում գտնվող ալեհավաքային աշտարակի մոտ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել և դուրս են եկել երթևեկելի մասից ‘’ՎիվաՍել-ՄՏՍ’’-ին պատկանող երկու ավտոմեքենա. ավտոմեքենաները դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:

Փրկարարների ուժերով ‘’ԿԻԱ’’ մակնիշի 054 ՏՕ 64 պետհամարանիշի և ‘’ՈՒԱԶ’’ մակնիշի 063 ՍՕ 64 պետհամարանիշի ավտոմեքենաները դուրս են բերվել երթևեկելի մաս:

Նույն օրը`ժամը 21.00-ին ահա­զանգ է ստացվել, որ Սպիտակ-Ապարան ավտոճանա­պարհի 15-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար. տուժածներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ‘’Միցուբիշի Պաջերո’’ մակնիշի 60 ՕՕ 090 պետհամարանիշի  և ‘’ՎԱԶ-21012’’ մակնիշի 07 ՏՏ 825 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ‘’Միցուբիշի Պաջերո’’ մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1972թվականին ծնված Նորա Էվոյանը  և ‘’ՎԱԶ-21012’’ մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1962թվականին ծնված Թորգոմ Մելքոնյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչև փրկարարների ժամանելը տեղափոխվել Սպիտակ քաղաքի հիվանդանոց:

Թ. Մելքոնյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Ն. Էվոյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:

Նույն օրը`ժամը 23.09-ին ահա­զանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանա­պարհի 2-րդ կիլոմետրում դեռևս չպարզված հանգամանքներում ‘’ԲՄՎ’’ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. տուժածներին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

‘’ԲՄՎ-320’’ մակնիշի ՋիՋիԻքս 015 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ`Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գոգա Միրաշվիլի) ուղևոր, Վրաստանի Հանրապետության քաղաքացի,1984թվականին ծնված Թեյա Պանայոտին ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչև հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Թալին քաղաքի հիվանդանոց, իսկ այնուհետև` Երևան քաղաքի ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

 

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply