ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | August 19, 2011 22:24
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղայանին: Հանդիպման ընթացքում դեսպանը պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Իրանի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Համիդ Ռեզա Միրզային: Շնորհավորելով նորանշանակ ռազմական կցորդին` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացմանը: Պաշտպանության նախարարը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանում Իրանի նախկին ռազմական կցորդ, գնդապետ Ահմադ Ռեզա Ալլահդադիին` իր պաշտոնավարման ժամանակ ունեցած ավանդի համար:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:






Facebook
Tweet This
Email This Post
